Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման հետ։
<Միացյալ Նահանգներն ամենավճռական ձևով դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին բռնությունը։ Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաեւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելուն։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակի ձեռքբերմանն ուղղված ջանքերին։
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին ՝ կողմերին կոչ անելով հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները եւ կարեւորելով ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, հենց որ թույլ տան հանգամանքները>, - նշում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: