Arminfo.info





 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 22:18
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Չինարի և Այգեպար գյուղերի բնակչության թիրախավորումը

ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Չինարի և Այգեպար գյուղերի բնակչության թիրախավորումը

Արմինֆո.ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ իրավիճակի սրման հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

 

<Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

 

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը>։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի