Arminfo.info





 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 10:45
Դավիթ Ստեփանյան

Վերլուծաբան Սուրբ Սոֆիայի իսլամացումը պայմանավորված է Աթաթուրքի նկատմամբ Էրդողանի ատելությամբ

Վերլուծաբան Սուրբ Սոֆիայի իսլամացումը պայմանավորված է Աթաթուրքի նկատմամբ Էրդողանի ատելությամբ

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին գործողությունները Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ թելադրված են երկու պատճառով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։

 

Հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել Քեմալ Աթաթուրքի 1934 թվականի կառավարության որոշումը, որով Սուրբ Սոֆիայի տաճարին շնորհվել է թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի համաձայն ՝ տաճարն այսուհետ մզկիթ կդառնա։

 

<Նախ նրան պետք է մոբիլիզացնել եւ համախմբել սեփական սոցիալական բազան, որն ընդհանուր առմամբ կազմում է բնակչության՝ պահպանողական-ազգայնական, քիչ կրթված և չունևոր մասը։ Մինչ այժմ Էրդողանին հաջողվում էր հասնել այդ նպատակին՝ բնակչության այդ հատվածին սոցիալ-տնտեսական և քաղաքական արտոնություններ տրամադրելու հաշվին ։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, ընդ որում ՝ ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ։ Ըստ այդմ, բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի արտոնություններ տրամադրելու միջոցով իր ընտրազանգվածի լոյալությունն ապահովելու հնարավորություն Էրդողանն այլևս չունի>, - ընդգծել է նա ։

 

Հենց այդ անհնարինությամբ է Միրկադիրովը պայմանավորում Էրդողանի կողմից քրիստոնյաների և մահմեդականների միջև հակասությունների խաղաքարտի գործարկումը ՝ հաշվի առնելով, որ Սուրբ Սոֆիան կարևոր խորհրդանիշ է ինչպես քրիստոնյա աշխարհի, հատկապես ուղղափառ, այնպես էլ՝ թուրք մահմեդականների համար ։ Էրդողանի նման քայլը, վերլուծաբանի գնահատմամբ, ներքաղաքական պայքարի տեսանկյունից շահող է։ Թուրքիայի նախագահը շատ լավ գիտակցում էր, որ քրիստոնեական, հատկապես ուղղափառ աշխարհը սվիններով կընդունի այդ որոշումը, և որ դրա վրա կարելի է քաղաքական միավորներ հավաքել։

 

Սուրբ Սոֆիայի իսլամացման շուրջ պատմության մեջ երկրորդ կետը Միրկադիրովը համարում է Էրդողանի ատելության դրսեւորումն Աթաթուրքի նկատմամբ։  Ըստ վերլուծաբանի ՝ Էրդողանն այսօր շահարկում է Թուրքիայի պատմական անցյալը և նեոօսմանիզմի գաղափարները։ Ընդգծելով, որ հարյուր տարի առաջ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակ է ստացել 1934 թվականին Աթաթուրքի կամային որոշմամբ՝ նա նշել է, որ ամենեւին էլ պատահական չէ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի քանդման մասին Էրդողանի վերջերս կայացրած որոշումը ։

 

<Ընդ որում, ուզում եմ հատուկ նշել, որ կրոնը, այդ թվում ՝ կրոնական տաճարները, քաղաքական շահարկումների առարկա են դառնում ամենուր ։ Օրինակ, Շվեյցարիայում, որտեղ ես ապրում եմ, արգելել են մզկիթներ կառուցել՝ մինարեթներով։ Այն պատճառով, որ դրանք փչացնում են շվեյցարական քաղաքների ճարտարապետական տեսքը։ Կարող եմ օրինակ բերել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունից։ Հայաստանում համառորեն Երեւանի մզկիթն անվանում են պարսկական ։ Սակայն, մզկիթը չի կարող պարսկական կամ ադրբեջանական լինել։ Մզկիթները շիա են կամ սուննի ։ Այնպես որ՝ կրոնի եւ կրոնական զգացմունքների շուրջ նման շահարկումներն այսօր, ցավոք, սովորական երեւույթ են ամբողջ աշխարհում>, - ամփոփել է ադրբեջանցի վերլուծաբանը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի