Արմինֆո. Հուլիսի 8-ին հրապարակված ՄԻԵԴ որոշումը սպասելի էր ։ Ընդ որում, նույնիսկ, հենց հայցվորների համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
"ՍԴ արդեն նախկին անդամներին, նրա նախկին նախագահին և, մասնավորապես,
ժամանակին ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոն զբաղեցրած Ալվինա Գյուլումյանին
շատ լավ հայտնի պետք է լիներ, որ իրենց ներկայացրած դիմումը չէր կարող
բավարարվել՝ ապրիորի: Նրանք դիմել են ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ կանոնի համաձայն՝ վկայակոչելով անդառնալի վնասի եւ հիմնարար ազատությունների խախտման վտանգը։ Մինչդեռ, նման դիմումները, հիմնականում, բավարարվում են միայն մարդու կյանքին և առողջությանը լուրջ վտանգ սպառնալու դեպքում, ինչ ՍԴ նախկին անդամների պարագայում, ինչպես հասկանում ենք, չի դիտվում", - ընդգծել է պատգամավորը։
Այս լույսի ներքո՝ Ջուլհակյանը տարակուսանք է հայտնել ՄԻԵԴ նման բովանդակությամբ դիմում ուղարկելիս ՍԴ նախկին անդամների մոտիվացիայի վերաբերյալ։ Պատգամավորն ընդգծել է, որ դիմումատուներն, իհարկե, ձգտելու են հասնել Հայաստանի դեմ իրենց հայցի մնացած կետերի լուծմանը ՝ միաժամանակ կասկածներ հայտնելով նախկին դատավորների այդ նախաձեռնության հաջողության վերաբերյալ:
Մեկնաբանելով նոր Սահմանադրության ձեւավորման ժամանակին լինելու հարցը՝ խորհրդարանականը նշել է, որ Սահմանադրությունը փաստաթուղթ է, որը հապճեպություն չի ենթադրում այն նորով փոխարինելու հարցում: Այս լույսի ներքո՝ նա տեսնում է նոր Հիմնական օրենքի նախագծի մանրակրկիտ ուսումնասիրության, դրա մշակման շուրջ երկար քննարկումների անհրաժեշտություն: "Սահմանադրությունը քաղաքացիական պայմանագիր է քաղաքացու եւ պետության միջեւ խաղի ընդհանուր կանոնների ձեւավորման մասին: Եվ նման պայմանագրի հապճեպ մշակումն ու ընդունումն, իմ կարծիքով, ճիշտ չէ", - ընդգծել է խորհրդարանականը։
Ջուլհակյանը կիսել է իր ակնկալիքները նոր հիմնական օրենքի մշակման համար ամիսներ առաջ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։ Պատգամավորը հույս ունի, որ հանձնաժողովը հասարակայնությանը կներկայացնի փաստաթղթի բավականին որակյալ նախնական տարբերակ: Ինչից հետո վերջինս քննարկման կդրվի հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ, ինչը քաղաքացիներին թույլ կտա իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել նախագծին, ինչպես նաև արտահայտել իրենց կարծիքը տվյալ փաստաթղթում։