Արմինֆո. Լիլիթ Մակունցը հաղորդել է, որ "Իմ քայլը" խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է իրեն իրավունք տալ նշանակելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ին:
Լրագրողների հետ զրույցում "Իմ քայլը" խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը վերջերս ձևավորել է աշխատանքային խումբ, որը Սահմանադրության փոփոխությունների նախագիծ է մշակում:
"Նախագահի այս առաջարկը պետք է քննարկվի այս հարթությունում' նախագահի աշխատակազմի, օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ", - ընդգծել է պատգամավորը: Լիլիթ Մակունցի խոսքով՝ ՀՀ նախագահի լիազորությունների կրճատման մասին խոսք չկա։
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ իրեն հնարավորություն ընձեռվի ուղղակիորեն նշանակել ՍԴ երեք դատավոր: