Արմինֆո. Իրապատում-շոուի աստղ և հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսին Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։
Ֆեյսբուքի իր էջում նա, մասնավորապես, գրել է․ <Հայաստանի աջակցության հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել Հայաստանում՝ COVID-19-ի պատճառով տուժած փոքր բիզնեսներին օգնելու համար։
Ֆինանսական օգնության հասանելիությունը ոչ միշտ է մատչելի, ինչի պատճառով մի շարք փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հայտնել են, որ ստիպված են եղել կրճատել արտադրությունը մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։
Դիտարկեք Հայաստանին աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում>,- գրել է Քարդաշյանը։
Հայաստանին աջակցության ֆոնդը «Փարոս» հիմնադրամի հետ նախաձեռնություն է սկսել Հայաստանում փոքր բիզնեսին աջակցության համար, որը տուժել է COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքներից։ «Փարոս» հիմնադրամը 2006թ.-ից զբաղվում է հումանիտար, կրթական, մշակույթային նախագծերի և զարգացման ոլորտում ծրագրերի իրականացմամբ։ Գրեթե 15 տարվա աշխատանքի ընթացքում «Փարոս»-ն ավելի քան 200 հաջող նախագիծ է անցկացրել Հայաստանում ու հավաքել ավելի քան 7 մլն դոլար։