Արմինֆո. Եթե նախորդ փոփոխությունները Ռուսաստանում իրականացվել են առանց հանրաքվեի՝ համապատասխան ռեգիստրատուրայի որոշման միջոցով և Դաշնության սուբյեկտների հաստատման միջոցով։ Այս անգամ նրանք որոշեցին գնալ այս եղանակով՝ ներմուծելով ժողովրդական լեգիտիմություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
ՌԴ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով ռուսաստանցիների 78 տոկոսը հավանություն է տվել երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագծին:
Սահմանադրական այս փոփոխությամբ զրոյացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումը, և նա կարող է հերթական անգամ առաջադրվել որպես նախագահ և ընտրվել մինչև 2036 թվականը։
<Գտնվել է եղանակը լիգիտիմացնելու և կյանքի կոչելու այն փոփոխությունները, որոնք տվյալ երկրի քաղաքական դասը և ղեկավարությունը կարծում է, և համարում է կարևոր՝ ելնելով և՛ ներքին քաղաքական, և՛ արտաքին քաղաքական տեսակետներից, և հաշվի առնելով այն հանագամանքը, որ Սահմանադրությամբ Ռուսաստանի սահմաններն անխախտելի են, և որ Ռուսաստանի օրենսդրությունն ունի ավելի բարձր դերը, քան միջազգային փաստաթղթերը>,- ընդդգծել է նա։
Մարկարովը հակված չէ հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունները պայմանավորել ՌԴ Սահմանադրության դրույթներով ։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները պայմանավորված են ավելի լայն միջազգային համատեքստով և երկկողմ օրակարգի բովանդակությամբ։ Այդ առումով, Եթե փոփոխությունները չեն իրականացվելու շահերի տեսանկյունից՝ բնականաբար այս փոխհարաբերությունները պետք է մնան նույնը։
<Բայց առայժմ պաշտոնական հռետորիկայի մակարդակում, սիմվոլիկ քայլերի տեսանկյունից՝ օրինակ մասնակցությունը վերջին շքերթին, հարաբերությունները դիտվում են որպես ռազմավարական, դաշնակցային։ Չնայած պարզ է, որ երկու կողմերը պարբերաբար հնչեցնում են այն խնդիրները, որոնք կան կապված և ընդհանուր տարածաշրջանային խնդիրների հետ, և գուցե որոշ երկկողմանի հարցերի հետ՝ ենթադրենք գազի գնի հետ, բայց դրանք չեն կազմում այն կրիտիկական մասսան, որոնք կարող են ազդել փոխհարաբերությունների որակի վրա>,- ասել է քաղաքագետը։
<Ինչ վերաբերում է կոնկրետ Պուտինին, ապա ես հակված եմ ՌԴ Սահմանադրության փոփոխությունները դիտարկել ավելի լայն համատեքստում, քան պարզապես նրա նախագահության զրոյացումը։ Ի վերջո, սա ընդամենը տասնյակ փոփոխություններից մեկն է։ Ավելին, քաղաքական պատմությունը տարբեր երկրներում միշտ ունի տարբեր, հաճախ բավականին անսպասելի, շրջադարձեր։ Այս առումով հաճախ այն, ինչ արվում է մեկ անձի համար, պրակտիկ կյանքում կարող է ունենալ այլ իրականացում։ Կարող ենք հիշել Սահակաշվիլու պատմությունը, ով փոխեց Սահմանադրությունը և ենթադրվում էր, որ ինքը նախագահական աթոռից կարող է տեղափոխվի վարչպետի աթոռին, բայց դա տեղի չունեցավ, որովհետև «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց այդ ընտրությունների ժամանակ։Ես, իհարկե, չեմ համեմատում Վրաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի այսօրվա իրավիճակի հետ ։ Բայց Ռուսաստանում սահմանադրական վերջին փոփոխությունները տրամաբանական հնարավորություններ են տալիս բոլորին, և ոչ միայն՝ Պուտինին>, - ամփոփել է Մարկարովը։