Արմինֆո. Հաշվի առնելով երկրում սահմանադրական ճգնաժամի առկայությունը, Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահության բացակայությունը, այն, որ այդ դատարանը <նախկինների> վերջին բաստիոնն էր, պետք է անխուսափելիորեն փոփոխությունների ենթարկվեր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հանրապետություն> կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ։
<Եվ ես չեմ հասկանում, թե ինչ պատճառներով ՍԴ անդամները հրաժարվեցին ընդունել պետության կողմից առաջարկված բազմաթիվ լուծումները։ Այդ մարդիկ համառորեն շարունակում են իրենց սրբի տեղ դնել։ Եվ եթե նրանք փորձում են հասարակությանը համոզել սեփական ազնվության, պետականությանն ու ժողովրդին ծառայելու մեջ, որ այսօր պայքարում են ոչ թե սեփական բարեկեցության համար, այլ հանուն ժողովրդի, պիտի ասեմ, որ սա մեծ խաբեություն է>, - ընդգծել է նա ։
Սարգսյանը հիշեցրել է, թե ինչպես այդ նույն ՍԴ անդամները ոչինչ չեն արել, 2004-ին ոչ մի խոսք չեն ասել, երբ պետության առաջին դեմքն արհամարհել է իրենց որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնելու առումով ։Նրանք նախընտրել են լռել եւ աշխատավարձ ստանալ լռության, այլ ոչ թե՝ գործողությունների համար։
<Նրանք լռում էին առ այսօր եւ արդարությունը վերականգնելու ուղղությամբ ոչինչ չարեցին ։ Այդ պատճառով այդ մարդիկ ժողովրդի առաջ ազնիվ չեն ։ Եվ այսօր, նպատակ ունենալով դիմել ՄԻԵԴ, ուզում են վնասել պետությանը, վնասել ժողովրդին վերջին անգամ։
Իրենք շատ լավ գիտեն, որ հայկական դատարանները զուրկ են հասարակության վստահությունից, դրա համար էլ մտադիր են դիմել Եվրոպական դատարան ։ Եվ ես չեմ կարծում, որ այդ մարդիկ արժանի են թոշակների, որոնք նրանց այդքան մեծահոգաբար պատրաստվում են իշխանություն տալ>, - ամփոփել է Սարգսյան։