Արմինֆո. Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
<Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ>,-գրել է նա։
Հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: