Արմինֆո. Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք:
ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված ցանկի համաձայն, այն 14 երկրների թվում, որոնց քաղաքացիներին թույլատրված է Շենգենյան գոտու մուտքը, ներառված են Վրաստանը, Չեռնոգորիան, Սերբիան, Կանադան, Ուրուգվայը, Ալժիրը, Թունիսը, Մարոկոն, Ռուանդան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը: Եվրամիության խորհուրդը անդամ պետություններին խորհուրդ է տալիս բացել իրենց սահմանները այդ երկրների համար։
Չինաստանը 15-րդ երկիրն է ցանկում, սակայն Եվրամիությունը կբացի սահմանը միայն այն դեպքում, եթե Չինաստանը նույնպես բացի իր սահմանները ԵՄ քաղաքացիների համար: Ինչպես ասված է ԵՄ-ի հայտարարության մեջ, ցանկը կվերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ եւ կթարմացվի ՝ կախված հանգամանքներից: