Արմինֆո. Համաշխարհային մասշտաբով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով հակառեկորդ է սահմանում։ Այս մասին հունիսի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով վիրուսակիրների թվով, ինչպես նաեւ ամենօրյա նոր դեպքերի քանակով աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Վարչապետը նշել է, որ շարունակում են տեղի ունենալ հակահամաճարակային կանոնների խախտումներ, ինչպես նաև արձանագրվում են COVID-19-ի մասին ապատեղեկատվության տարածման փաստերը: Բացի այդ, հայտնաբերվել է դեպք, երբ կորոնավիրուսով հիվանդը, իմանալով իր ախտորոշման մասին, շարունակում էր տաքսու վարորդ աշխատել ։ Փաստի առթիվ, ինչպես տեղեկացրել է կառավարության ղեկավարը, արդեն հարուցվել է քրեական գործ:
Փաշինյանը տեղեկացրել է, որ եթե կորոնավիրուսի տարածման առումով դրական դինամիկա չարձանագրվի, արդեն մոտ ժամանակներս Հայաստանը կարող է գնալ հակահամաճարակային միջոցառումների խստացման ճանապարհով: <Խստացումների այս փաթեթը կարող է տարբեր ուղղություններ ունենալ>, - հայտարարել է նա: <Մենք երբեք չենք բացառել, որ կարող ենք գնալ տոտալ սահմանափակումների ճանապարհով ՝ դրանով իսկ կոտրելով մեր տնտեսության <ողնաշարը>, բայց միաժամանակ փրկելով կյանքեր>, - ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ օրերս Հայաստան են այցելել ԱՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք վերահաստատել են, որ այսօրվա դրությամբ չկան COVID-19-ի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ, քան դիմակ կրելը, ձեռքերի հիգիենան եւ սոցիալական հեռավորության պահպանումը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք, ապաքինվել է 12149 մարդ, մահացել՝ 410 մարդ, փաստացի բուժում է ստանում 10557 հիվանդ: