Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով "Իմ քայլը" խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը», - գրել է պատգաաաաամավորը:
Նշենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ ԲՀԿ-ի նախաձեռնությանը կմիանա նաեւ "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը, սակայն վերջիններս հայտարարել են, որ դա կանեն միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն որոշում կայացնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ ԲՀԿ-ն կարողացել է անհրաժեշտ թվով ձայներ հավաքել նաև առանց ԼՀԿ խմբակցության պատգամավորների: