Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ այսօր քննարկվում է երեք հիմնական խնդրահարույց հարց՝ Ղարաբաղի կարգավիճակը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ շրջանների անվտանգությունը, ինչպես նաև փախստականների խնդիրը։
Նման կարծիք է հայտնել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած «Իրադարձությունները Հայաստանում․ հայացք Մոսկվայից» տեսակապի ընթացքում։
<Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՝ հակամարտության փուլային կարգավորման մասին այդքան աղմուկ հանած հայտարարության մեջ ես սենսացիա չեմ տեսնում ։ Այս տերմինաբանությունը օգտագործվել է դեռևս մի քանի տարի առաջ Մադրիդյան սկզբունքներում։ Այսպիսով՝ կարգավորման հիմքում նորացված Մադրիդյան սկզբունքներն են, - ընդգծել է վերլուծաբանը ։
Ընդ որում, Մարկեդոնովը հատկապես ընդգծել է շրջաններից հայկական ուժերի դուրսբերման եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման միջեւ փոխկապակցվածության եւ սինխրոնության անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հաշվի առնելով անվտանգության ակնհայտ ռիսկերը եւ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ շրջաններից հայկական ստորաբաժանումների դուրսբերման արդյունքում հակամարտության սրման վտանգը։
Եվս մեկ խոչընդոտ, ըստ վերլուծաբանի, Մադրիդյան նորացված սկզբունքներում պարունակվող իրավաբանորեն պարտադիր հանրաքվեն է ։ Այստեղ արդեն ռիսկեր են պարունակվում Բաքվի համար ՝ հաշվի առնելով Ադրբեջանից դուրս կարգավիճակի օգտին ղարաբաղցիների քվեարկության բարձր հավանականությունը ։ Առաջվա պես որոշակիություն չկա նաև Ղարաբաղ-Հայաստան <անվտանգության միջանցքի> աշխարհագրության հարցում․ այն կանցնի միայն Լաչինի տարածքով, թե՞ իր մեջ կներառի նաև Քելբաջարը ։
Հաշվի առնելով նման մեծ տարաձայնությունների առկայությունը ՝ Մարկեդոնովը Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացը գնահատել է որպես ավելի շուտ կոնֆլիկտային կառավարում, քան բանակցությունները։ Նրա կանխատեսումներով, հաշվի առնելով արագ լուծման նախադրյալների բացակայությունը՝ այս գործընթացը կարող է շարունակվել եւս 10 տարի ։ Նրա կարծիքով ՝ Մոսկվայի դիրքորոշումը գոյություն ունեցող իրողությունների հետ միանգամայն համահունչ է, իսկ հակամարտության արագացված լուծումը նրա շահերից չի բխում ։
<Հակամարտության շուրջ ստատուս քվոն անհանդուրժելի է մեր արևմտյան գործընկերների համար։ Իսկ մենք, ստատուս քվոն գնահատելով որպես ակնհայտորեն ոչ լավագույն լուծում, անհրաժեշտ և հնարավոր ենք համարում բանակցություններում վերջնական փոխզիջման հասնելը։ Դա ավելի լավ է, քան շտապողականությունը, որը կարող է քանդել առանց այդ էլ անկայուն կոնստրուկցիան։ Ղարաբաղի հարցում շտապողականություն մեզ պետք չէ>, - ամփոփել է ռուս վերլուծաբանը։