Արմինֆո. Թուրքիայի բարձրագույն խորհրդակցական խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել հատուկ "ինքնավար եւ քաղաքացիական նոր կառույց", որը կարձագանքի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին եւ կզբաղվի ապաքրեականացման ռազմավարության մշակմամբ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, առանձին գերատեսչության ստեղծման գաղափարը ծագել է երեք ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրես ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, իսկ ԱՄՆ դատարաններում սկսեցին դիտարկվել Թուրքիայի դեմ հայերի հայցերը, սակայն հետաձգվեց Covid-19 համավարակի պատճառով:
Նշվում է նաև, որ նման կառույցի ստեղծման գաղափարը պատկանում է բարձրագույն խորհրդատվական կոմիտեից Ջեմիլ Չիչեքին, ով ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Թուրքիայում չկա կոնկրետ կառույց, որը զբաղվի Հայոց ցեղասպանության ժխտման ռազմավարության մշակմամբ:
Աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահն ընդունել է մասնակիցների առաջարկները և հանձնարարել է ստեղծել անկախ կառույց, որը զբաղվի հենց Հայոց ցեղասպանության ժխտման աշխատանքներով։
Նշվում է նաև, որ Թուրքիայի անհանգստությունն է առաջացրել այն, որ հայկական լոբբին ակտիվորեն զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով մարդկության դեմ հանցագործություն սահմանման շրջանակում: "Հաշվի առնելով Թուրքիայի համար հետեւանքները 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը այդ եզրույթն ամրագրելու դեպքում, հինգ թուրքական գիտական կազմակերպություններ արդեն պատրաստել են զեկույց, որը քննարկվել է վերը նշված նիստում", - գրում են թուրքական ԶԼՄ-ները: