Արմինֆո.Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին ՝ ժամը 13:00-ին: Այդ որոշման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է ։ Փաստաբանը գրավոր միջնորդել է նիստը չեղարկելու մասին, քանի որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ եւ պետք է թեստ հանձնի։
Սակայն, պաշտպանական կողմի նման պահվածքը զայրացրել է մեղադրող կողմին ։ Դատախազը հայտարարել է, որ պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է դատական գործընթացը։ Դատավոր Դանիբեկյանն իր հերթին նշել է, որ փաստաբանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել: