Արմինֆո. Հայաստանի վրա հարձակման՝ օրերս հրապարակված թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի>, ավելի ճիշտ ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Հունիսի 17-ին շվեդական Nordic Monitor պորտալը տեղեկություն էր հրապարակել Հայաստան եւ Հունաստան թուրքական ռազմական ներխուժման ծրագրերի մասին: Հայաստանի վրա հարձակման պլանը կազմվել է 2000 թվականի օգոստոսի 15 - ին, իսկ Հունաստանի վրա ՝ 2014 թվականի հունիսի 13-ին ։ Տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի դատական գործը վարող քննիչի սխալի հետեւանքով ։
<Հենց այդ ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվում էր Մեղրիի շրջանն Ադրբեջանին հանձնելու ծրագիրը ՝ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման փոխարեն։ Ծրագիրը հայտնվել է ԱՄՆ-ի մատուցմամբ ՝ որպես հակամարտության լուծման հնարավոր տարբերակներից մեկը ։ Թուրքիայի համար այս ծրագրի իրականացումը ռազմավարական նշանակություն ուներ և շարունակում է ունենալ ։ Մեղրիի շրջանը Թուրքիային թույլ կտար ուղիղ ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ>, - նշել է նա ։
Նախկին նախարարը կարծում է, որ Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ հաղորդակցություն ձեռք բերելու Անկարայի նման բարձր շահագրգռվածության միանգամայն կարող էր դրդել Թուրքիայի Գլխավոր շտաբին մշակել նաեւ այդ ռազմավարական խնդրի լուծման ռազմական պլան: Օրերս հրապարակված թուրքական ծրագիրը նա դիտարկում է հենց այդ համատեքստում ։
Հարությունյանը համոզված է, որ Թուրքիան Հայաստանը դիտարկում էր որպես թշնամական պետություն վերջինիս անկախությունից ի վեր։ Հետևաբար՝ Հայաստանի նկատմամբ այդ երկիրը ագրեսիվ ռազմական պլաններ ունեցել և միշտ կունենա։ Այս համատեքստում նա նաև հիշեցրել է, որ 1993թ.Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Անկարան Հայաստանի հետ սահմանին սկսել է իր բանակը տեղակայել ՝ հարձակվելու ակնհայտ մտադրությամբ ։ Այս սցենարը հաջողվել է կանխել միայն երրորդ երկրների միջամտության արդյունքում։
<Այս առումով մեր երկրի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ մտադրությունների մասին տեղեկատվության պարբերաբար արտահոսքը մեզ չպետք է զարմացնի ։ Նման ծրագրերի հրապարակման միակ հետևանքը, Անկարայից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունների հետ միասին, մեզ համար պետք է լինի նման սցենարի իրականացմանը մշտապես պատրաստ լինելը, մեր բանակի պատրաստականությունն ու Թուրքիայի հետ սահմանին տեղակայված ռուսական 102 - րդ ռազմաբազայի ատրաստականությունը>,- ամփոփել է Հարությունյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ