


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է մինչեւ այս ամսվա վերջ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության վերսկսման հնարավոր ժամկետների մասին հարցին:
<Համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, անցած ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը ։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է մինչեւ այս ամսվա վերջ։
Կա ըմբռնում, որ սահմանների բացմանն ու կորոնավիրուսի հետ կապված միջազգային հաղորդագրությունների սահմանափակումների վերացմանը զուգահեռ դեմ առ դեմ բանակցությունները կվերականգնվեն>,- նշել է Զախարովան։


