Արմինֆո.<Մենք բոլորս բազմիցս լսել ենք ընտրակաշառքների մասին քարոզարշավի ընթացքում։ Եվ հիմա մենք եզակի հնարավորություն ունեցանք հետաքննել այս իրավիճակը, պարզել, թե արդյոք կաշառք տվել են այն որոշ մարդիկ, ովքեր այժմ գտնվում են խորհրդարանի նիստերի դահլիճում։
Մենք փորձում ենք քննարկել այդ կոնկրետ հարցը, իսկ ԲՀԿ-ական պատգամավորները դատում են կորոնավիրուսի հետևանքների մասին և մեղադրում մեզ այն բանում, որ մենք չկարողացանք հաղթահարել համավարակի դեմ պայքարը ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ կորոնավիրուսը վնաս է հասցրել աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին, և դա պետք է գիտակցել։ Ավելին, նշել է նա, այժմ քննարկվում է ոչ թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունը, ոչ թե նրա աշխատանքը, այլ՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ։ <Իմ քայլը> դաշինքի անունից Սիմոնյանը հայտնել է, որ պատգամավորները քվեարկելու են խղճի թելադրանքով: