Արմինֆո. Ժամանակն է խոստովանել, որ մենք չկարողացանք մեր քաղաքացիներին համոզել ենթարկվել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում հակահամաճարակային միջոցների պահպանման իշխանությունների պահանջներին. խոսքը դիմակների մասին է։ Այդ մասին հունիսի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ չնայած տարբեր մակարդակներում իշխանությունների բազմաթիվ պահանջներին, սկսած պարետատնից՝ վերջացրած վարչական տուգանքների սահմանմամբ, քաղաքացիները զանգվածաբար դիմակ չեն կրում։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ այսօրվա դրությամբ COVID-19-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դիմակներն են: Իր խոսքերն ամրապնդելու համար վարչապետը վկայակոչել Է Forbes-ում հրապարակված արտասահմանյան գիտնականների հետազոտությունը, որի համաձայն, դիմակները զգալիորեն կրճատում են վարակվելու ռիսկերը եւ վարակի տարածման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմն են: Ընդ որում, գործադիրի ղեկավարը հավաստիացրել է, որ ի սկզբանե Հայաստանի կառավարությունն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի երեք ամենաարդյունավետ մեթոդները. սոցիալական հեռավորության պահպանում, մշտական ախտահանում եւ դիմակների կրում:
Փաշինյանը հավելել է, որ գիտնականների հետազոտություններն ապացուցել են նաեւ հաամավարակի դեմ պայքարում կարանտինի եւ սահմանափակման միջոցների անարդյունավետությունը, քանի որ դրանց վերացումից հետո արձանագրվում է հիվանդների թվի կտրուկ աճ:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը սպառնացել է խստացնել վարչական միջոցները նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակներ կրելու պահանջները։ "Մենք ճիշտ ուղու վրա ենք համաճարակի դեմ պայքարում ։ Սակայն անհրաժեշտ է պահպանել դիմակների համատարած կրման պահանջը ։ Գիտնականները պարզել են, որ վարակն օդում մնում է մի քանի տասնյակ րոպե։ Դա է պատճառը, որ դուք պետք է այդ դիմակները կրեք ամենուր, նույնիսկ՝ այգում: Մենք ունենք երկու ճանապարհ ՝ կամ մենք չենք հաղթահարի այդ վարակը, կամ կհաղթահարենք այն բանից հետո, երբ նրանք, ովքեր պետք է մահանան, կմեռնեն, և այդ ժամանակ թվերը կգնան անկման", - ասել է Հայաստանի վարչապետը, ևս մեկ անգամ կոչ անոլով քաղաքացիներին դիմակներ կրել ամենուր և հանել դրանք միայն ուտելիս, և անտարբեր չլինել նրանց նկատմամբ, ովքեր չեն կրում դրանք, նկատողություն անել նրանց, ստեղծել այնպիսի մթնոլորտ հանրապետությունում, որ ամոթ լինի դիմակ չկրելը: Նա համոզմունք է հայտնել, որ հանրապետությունում այսօր դրական միտումներ չկան, քանի որ քաղաքացիները զանգվածաբար դիմակներ չեն կրում։ "Դիմակներ կրեք, որպեսզի փրկեք ձեր կյանքը", - ամփոփել է Փաշինյանը:
Նույն կոչով քաղաքացիներին դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով արձանագրել է, որ այսօր հանրապետությունում վարակվածների պատկերն այնպիսին է, որ մարդկանց վարակում է նկատվում հարեւան հասցեներում: Նա նաեւ խոցելի խմբերի անձանց խորհուրդ է տվել հատուկ բժշկական դիմակներ կրել, իսկ մնացած քաղաքացիներին ցանկացած տեսակի դիմակներ՝ ընդհուպ տանը կարված։
Հավելենք, որ հունիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է եւս 62 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 17064 դեպք, ապաքինվել է 6276 մարդ, մահացել է 285-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 41-88 տարեկան 16 մարդու կյանք է խլել, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան 3 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 94-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 83600 թեստ: