Արմինֆո.Ընտրակեղծիքները և հարկերը չվճարելը առողջապահության ոլորտի թերֆինանսավորման պատճառ են դարձել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
<Մարդիկ իրենց առողջական հարցերը չեն կարողացել լուծել և ընտրություններին նայել են «ձայն գնող բարերարների» և յուր կատարածուների ձեռքերին, որ պետպատվերով վիրահատվեն կամ էլ դեղի փող ստանան մի քանի հազար դրամի չափով: Եվ հիմա է, որ այդ ամենը պետք է վերադարձվի պետական բյուջե, ապօրինություն գործածներն էլ պատժվեն օրենքի ողջ ուժով, որ այլևս ոչ ոքի մտքով չանցնի նման բան>,- գրել է նա։
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ Է իրականացրել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են խաղային բիզնեսի ոլորտում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ, որի արդյունքում պետությանը հասցվել է 60 մլն դոլարի վնաս, ինչպես նաեւ 2017 թվականին ընտրողներին կաշառելու եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում հողերի ապօրինի յուրացման մեջ: