Արմինֆո. Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ բերման ենթարկված իրավապաշտպաններն ազատ են արձակվել ։
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին, որ կառավարությունը թույլ տա խաղաղ հավաքներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ իրավապաշտպաններ Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը եւ Բաբկեն Հարությունյանը, բերման էին ենթարկվել՝ արտակկարգ դրության ժամանակ սահմանված սահմանափակումները խախտելու համար:
Ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Հայրապետյանը նշել է, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է համարում։ Նրա խոսքով ՝ բողոքի ակցիայի չորս մասնակիցների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։
Հավելենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամանակ արգելվում է հավաքներ անցկացնել ։ Կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչեւ հուլիսի 13-ը: