Arminfo.info


 Ուրբաթ, 12 Հունիսի 2020 14:25

Նիկոլ Փաշինյան․ Մենք միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամ

Նիկոլ Փաշինյան․ Մենք միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամ

Արմինֆո. Մենք միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն ու ապահովել մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր երկրի կենսունակությունը:  Այս մասին արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

<Կառավարությունը որոշում է կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարագ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Այս որոշման նպատակն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և ցավոք, Հայաաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել:

 

Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, մենք ունենք 15281 հաստատված դեպք, բուժվել է 5639 քաղաքացի: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 258 մարդ, ևս 86 մարդ մահացել է այլ պատճառով, բայց նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Այս պահին ունենք  ծանր վիճակում գտնվող 425 կորոնավիրուսով հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 100-ն է: Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում: 1857 սովորական մահճակալներից երեկ երեկոյան դրությամբ զբաղված էր 1551-ը: 239 վերակենդանացման մահճակալներից երեկվա դրությամբ ծանրաբեռնված էր 204-ը:

 

Իհարկե, մենք շարունակում ենք ծավալումը և՛ ռեանիմացիոն, և՛ սովորական մահճակալների, շարունակվում է նաև թթվածնի սնուցում ունեցող մահճակալների ծավալումը, և այս աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով:  Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը ճգնաժամային է, և սա պետք է արձանագրել:

 

Հիմնական հարցը, որ ծագում է, բնականաբար, հետևյալն է՝ ո՞րն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Անկեղծ ասած, մեր մոտ ձևավորված այս պատկերացումն ի սկզբանե չի փոխվել: Կորոնավիրուսի հաղթահարումը, ի միջայլոց, սա կարևոր արձանագրում է, որը շատերը չէ, որ ֆիքսում են, դա ոչ այնքան այս իրավիճակում առողջապահական, որքան հանրային, վարքագծային-կարգապահական խնդիր է:

 

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Եվ, ըստ էության, այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ընդ որում, այդ վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, որովհետև ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում գոյություն է ունենալու առնվազն մեկուկես տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ: Իհարկե, բնական է, որ այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ձեռք բերելու, հայտնաբերելու, ստեղծելու ուղղությամբ,   և տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել, հաստատվել երեք ամսից, մի ամսից, բայց կարող է նաև առաջիկա երեք տարիներին չստեղծվել:

 

Հետևաբար, այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք «հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատթարագույնին» սցենարով: Ըստ էության, ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի հետ կապված ամեն օրվա մեր թվերը արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները վերջին 7-ից 14 օրվա ընթացքում: Ինչո՞ւ 7-ից 14 օրվա ընթացքում, որովհետև հենց այդքան է հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանը: Այսինքն, վարակվածություն արտահայտվում է 7-ից 14 օրվա ընթացքում:

 

Եթե մեր թվերն այսքան են, սա նշանակում է, որ մեր մոտ, ընդ որում երբ ասում ենք մենք՝ եկեք չտարբերակենք, որովհետև այդ տարբերակումը կա, արվում է կամ փորձ է արվում անել քաղաքացիներ-կառավարություն: Մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով, մենք դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել ենք հունիսի 3-ին, այսօր հունիսի 12-ն է և եթե սահմանված կանոնները պահվեին պատշաճ մակարդակով՝ մեծ հավանականությամբ մենք այսօր պետք է ունենայինք թվերի նվազում: Եթե չունենք թվերի նվազում՝ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք բոլորս՝ պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները:

 

Ուզում եմ արձանագրել, որ անկախ կառավարության գործադրած ջանքերից, եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն՝ համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին: Կրկին ուզում եմ ասել, որ մեր երկարաժամկետ մարտավարությունը և ռազմավարությունը պետք է լինի ապրել կորոնավիորսի հետ, որովհետև ինչպես արդեն ընգծեցի՝ ոչ ոք չգիտի, թե ինչքան է այն մեզ հետ լինելու: Ընդ որում, երբ այս միտքը շատ տարօրինակ է հնչում շատերի համար, ուզում եմ ընդգծել, որ մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում բազմիցս է առերեսվել արհեստական կամ բնածին պատճառներով վարքագծային փոփոխության կաննոների: Ասենք, օրինակ, արհեստածին դեպքի անդրադառնամ, երբ երկիր մոլորակի վրա հայտնվեցին ավտոմեքենաները՝ ինչ-որ պահից մարդիկ սկսեցին մեծ թվերով վրաերթների ենթարկվել և դա բերում էր մարդկային մեծ զոհերի: Այդ ամենի արդյունքում է, որ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեցին երթևեկության կանոնները և այդ ժամանակ ոչ ոք, կամ գոնե հիմա, փառք Աստծո, ոչ ոք չի ասում՝ ես չեմ հավատում մեքենաների մահաբեր ուժին: Ճիշտ է, այսօր շատերը, մեզնից շատերը շարունակում են չանցնել հետիոտնային անցումով, շարունակում են առհամարհել կարմիր լույսը: Նրանց մի մասն ունենում է այնպիսի հետագա ճակատագիր, ինչպես կորոնավիրուսի դեպքում ունենում են անսիպտոմ դեպքերը, այսինք, երբ մենք կարմիր լույսի տակով անցնում ենք և մեզ հետ ոչ մի բան չի պատահում՝ դա կարող ենք համարել անսիպտոմ դեպք, իսկ երբ մենք վրաերթի ենք ենթարկվում կամ Աստված չանի մահանում, սա կարելի է համարել կորոնավիորսի զարգացման ծանր կամ ծայրահեղ ծանր դեպք:

 

Հետևաբար, իմ և մեր ընկալումը հետևյալն է, որ մենք պետք է ապրենք, սովորենք ապրել կորոնավիորսի հետ, որովհետև նույնիսկ եթե բոլոր պարագաներում մեզ մոտ վարքագծային փոփոխությունները տեղի չունենան՝ մենք հանդիպելու ենք մեծ բարդությունների: Օրինակ մեր երկրում, մենք գիտենք, որ բավականին երկար ժամանակ ամբողջովին արգելափակման ռեժիմ էր գործում, բայց այդ լրիվ արգելափակման ռեժիմը նույնպես չտվեց այն արդյունքը, որը կարող էր արձանագրվել մի շարք երկրներում, օրինակ մեր թվերը 0-ի չմոտեցան: Ինչո՞ւ, որովհետև նույնիսկ համատարած արգելափակումն ինքը ենթադրում է որոշակի վարքագծային կանոններ և  եթե այդ վարքագծային կանոններն արտահայտվում են կամ մարդկանց բացակայությունն արտահայտվում է ամենակենտրոնական փողոցներում, հրապարակներում, մոլերում, շուկաներում, այդ վարքագծային կանոնները չեն արտահայտվում բակերում, զրուցարաններում, շենքերում, շքամուտքերում՝ մենք կրկին ունենում ենք նույն իրավիճակը:

 

Բայց վարքագծային կանոնների փոփոխությունը շրջադարձային նշանակություն ունի նույնիսկ այն պարագայում, եթե մենք թվերն ինչ-որ պահի հասցնենք 0-ի: Եթե թվերը հասնում են 0-ի՝ դա ոչ թե նշանակում է, որ կորոնավիրուսն է վերացել, դա նշանակում է, որ մենք որոշակի կանոններ պահելով, ասենք օրինակ դիմակ կրելով, կարողացել ենք այդ թվերը զրոյացնել, բայց եթե այդ 0-ից հետո հանենք դիմակները և շարունակենք ապրել նախկինի նման՝ այդ թվերը նորից շատ արագ կվերադառնան:

 

Բայց ուզում եմ ասել նաև, որ լոքդաունի ոչ էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է և մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը. մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ կարող է գալ մի իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան վերադառնալ տոտալ լոքդաունի վիճակի: Ընդ որում, ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի մեր առողջապահական համակարգի համար, այսինքն մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Բայց եթե դրանից էականորեն ավելի իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ուղղակի ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին:

 

Բայց իմ և մեզ համար սա ունի գաղափարախոսական կարևոր նշանակություն, և ինչպես մյուս բոլոր հարցերի լուծումը, այս հարցի լուծումը մենք նույնպես տեսնում ենք կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ: Այսինքն, կառավարության և ժողովրդի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, և մենք պետք է բոլորով գնահատենք իրավիճակի լրջությունն ու արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքից է կախված այս իրավիճակի հետագա զարգացումը:

 

Եվ ես կարծում եմ, որ այո Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում: Եվ եթե ֆորմալ, նորից ինչ-որ զրոյական կետ է պետք ֆիքսել, կարծում եմ, որ հենց այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել այդ սիմվոլիկ զրոյական կետը, որով մեզնից յուրաքանչյուրը, ես ինքս պարտավորվում եմ, որպես նախկինում այդ կանոններն ըստ ամենայնի պատշաճ չպաշտպանած մարդ, որի ապացույցը այն է, որ ես ինքս վարակվեցի կորոնավիրուսով և հաղթահարեցի, անձամբ անվերապահ ճշգրտությամբ պաշտպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության և կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին:

 

Մեզ պետք է, որ այդ նույն կանոնով, ամենօրյա ռեժիմով առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, նրանք ձևավորեն այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպաշտպանելը լինի պարզապես ամոթ, լինի հանրային իմաստով մեկուսացման վկայություն: Եվ կրկին ուզում եմ ընդգծել, որ հարյուր հազարավոր մարդկային բազմությունը ձևավորված է և ձևավորվում է մեկ մարդուց, մեկ մարդկանց հանրագումարից: Եվ այս դեպքում էլ պետք է ուղիղ ասեմ, ես չունեմ այս խնդրի լուծման այլ պատկերացում, քան այն բանաձևը, որով առաջնորդվել եմ իմ ողջ քաղաքական գործունեության ողջ ընթացքում: Այդ բանաձևը ունի շատ պարզ թվաբանական արտահայտություն՝ 1+1+1+1 և այդպես հարյուր հազարներ և այդպես միլիոնավոր մարդիկ:

 

Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում և խնդրում եմ, որ գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մեկ շաբաթվա խնդիր չէ, սա նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Հետևաբար մենք խնդիր ունենք հարմարվել նոր իրողություններին, հարմարվել նոր աշխարհին, և այդ նոր աշխարհում, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ ունենք անհրաժեշտություն ապացուցել մեր կենսունակությունը>,- ասել է վարչապետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց