Արմինֆո. Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը Հայաստանի դիվանագիտական գործունեության կարեւորագույն ուղղություններից է։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը նշել է, որ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությունը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Մնացականյանը նշել է, որ հայկական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հնչեցվել է ՀՀ ԱԳՆ և ՀՀ կառավարության ղեկավարների մակարդակով ։ Նշվել է, որ անցյալ տարվա ընթացքում հաջողվել է հասնել երկու պայմանավորվածությունների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ, որի շրջանակներում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև իրականացվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխանակում ։ Բացի այդ, 2019 թվականի հունիսի 28-ին Հայաստանը, առանց նախապայմանների, Ադրբեջանին է վերադարձրել նույն թվականի մարտի 16-ին պետական սահմանը ապօրինաբար հատած Իբրահիմովին, իսկ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2017 թվականի հունիսի 21-ին չբացահայտված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված քաղաքացի Կարապետյանին: <Ադրբեջանի տարածքում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել եւ մնում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում>, - ընդգծել է Մնացականյանը:
Ինչպես նշվել է, էսկալացիայի ռիսկերի նվազեցումը Հայաստանի դիվանագիտական գործունեության կարևորագույն ուղղություններից է ։ Նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանը հստակ ձևակերպել է իր մոտեցումները ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, ընդ որում՝ դրանք հնչեցվել են տարբեր հարթակներում ։
ԱԳՆ ղեկավարը նաև մատնանշել է անցած տարվա ընթացքում Հայաստանի եւ Արցախի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության ամրապնդումը։