Ուրբաթ, 5 Հունիսի 2020 22:48
Կարինա Մանուկյան

Պարետատունը քննարկել է Հայաստանում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը

Պարետատունը քննարկել է Հայաստանում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի առնչությամբ:

 

Հունիսի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետը տեղեկացրել է, որ պարետատան վերջին նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակներ: Առաջարկվող սցենարների թվում են համատարած սահմանափակումների, պարետային ժամի կամ տնտեսական գործունեության որոշ տեսակների ամբողջական կամ մասնակի արգելքի սահմանումը: Փաշինյանը ննաեւ նշել է, որ ինքը կողմ չէ այդ միջոցառումներին, քանի որ հավատում է քաղաքացիների գիտակցությանը եւ COVID-19-ի վերաբերյալ անվտանգության միջոցների պահպանմանը: Կառավարության ղեկավարը խոստովանել է, որ զարմացած է եղել, իմանալով, որ Հայաստանում   կա ընդհատակյա կյանք՝ ընդհատակյա հարսանիքներ, վերջին զանգեր և այլ միջոցառումներ։ Դա նշանակում է, որ դրանք կարող են շարունակվել նաեւ միջոցառումների հերթական խստացման դեպքում։

 

Ըստ Փաշինյանի, գլխավոր խնդիրը առողջապահական համակարգին աջակցելն է, որն աշխատում է բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայի բուժհաստատություններում համապատասխան հզորությունները ավելացնելու ուղղությամբ, սակայն երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցություն ցուցաբերի եւ հստակ կատարի հակահամաճարակային կանոնները: Նա վստահություն է հայտնել, որ այս քայլը թույլ կտա խուսափել COVID-19-ին առնչվող իրավիճակի բացասական զարգացումից ։ Առանց քաղաքացիների կողմից անվտանգության միջոցառումների կատարման, ինչպես ընդգծել է վարչապետը, անհնար կլինի կայունություն ապահովել միջպետական սահմանների բացման դեպքում։

 

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ համընդհանուր հակահամաճարակային շարժումը շարունակվելու է, իսկ սոցցանցերում խախտումների դեպքերի հրապարակումն արդեն որոշակի արդյունք է տալիս: Վարչապետը պարզաբանել է նաև վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի և առողջացած հիվանդների թվի միջև արձանագրված վիթխարի տարբերությունը: Նրա խոսքով ՝ այսուհետ COVID-19-ից բուժված քաղաքացիների վիճակագրությունում ընդգրկվում են միայն ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքեր, որոնց բուժման համար անհրաժեշտ է եղել հոսպիտալացում: Անախտանիշ հիվանդները, ովքեր գտնվում են տնային ինքնամեկուսացման մեջ եւ, ըստ էության, բուժում չեն ստանում, այս վիճակագրությունը այլեւս չի ներառում: Փաշինյանը նաեւ հաղորդել է, որ որոշ գնահատականներով, կորոնավիրուսով հիվանդացության գագաթնակետը Հայաստանում սպասվում է հունիսի վերջին, սակայն այդ կանխատեսումները գիտականորեն հիմնավորված չեն՝ հաշվի առնելով COVID-19-ի վերաբերյալ աշխարհում տիրող անորոշությունը:

 

Իր հերթին՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման բյուրոյի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվել է 22 հազար ստուգում, որոնց արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Միայն հունիսի 5-ի տվյալներով 796 ստուգումների արդյունքում ժամանակավորապես արգելվել է 220 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը։ Նա նաեւ հաղորդել է, որ դիտարկումն ընդգրկում է նաեւ պետական հաստատությունները, եւ դրա արդյունքներով, մասնավորապես, դադարեցվել է Կառավարական թիվ 1 եւ թիվ 3 շենքերում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը:

 

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք, ապաքինվել է 3513 մարդ, մահացել է՝ 183-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 հիվանդ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի