Արմինֆո. Չնայած այն բանին, որ պատասխանատվության մեծ մասն, անկասկած, բաժին է ընկնում իշխանությանը՝ կորոնավիրուսը խնդիր է, որը շոշափում է Հայաստանի ցանկացած քաղաքացու։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ։
<Իրականությունն այն է, որ ծանր պայքարի պայմաններում, որը մեզանից յուրաքանչյուրն այսօր փորձում է վարել COVID-19-ի տարածման դեմ, այսպես կոչված, ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք իրականում ինչ-որ մեկի հրահանգներ կատարողներ են, փորձում են այդ իրավիճակից օգուտ քաղել ։ Այդ մարդկանց համար կարևորը քաղաքական շահն է, բայց ամենևին էլ մեր քաղաքացիների առողջությունը չէ>, - նշել է նա ։
Հենց դրանով է, ըստ պատգամավորի, բացատրվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի կողմից իշխանության հասցեին հնչող մշտական քննադատությունը, դժգոհությունը, պահանջները ։ Ընդ որում, ոչ մի, քիչ թե շատ խելամիտ առաջարկ, առավել ևս ՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կառավարությանը այդ ուժերը չեն արել։
Պատգամավորը չի կարծում, որ հայ հասարակության գերակշիռ մասի համար կառավարության հրաժարականի կոչեր հնչեցնող մարդիկ կարող են գոնե ինչ-որ չափով ընդունելի լինել՝ առաջին հերթին կորոնավիրուսի համավարակի հետեւանքների մեղմացման ուղղությամբ կառավարության հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Իսկ այն անձինք, որոնք քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել այս օրերին,
համավարակից հետո կհիշվեն, և այդ ժամանակ կտրվի բոլորի գնահատականները։
Համաձայնելով կառավարության հասցեին քննադատության մի շարք կետերի հետ ՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ խոսքը բովանդակային, կառուցողական քննադատության մասին է, որը միաժամանակ պարունակում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Նման քննադատությունը, ինչպես և ցանկացած ողջամիտ առաջարկ, իշխանությունը, նրա գնահատմամբ, միշտ պատրաստակամորեն է ընդունում։ Մնացած քննադատությունները, նրա խոսքով, քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակ են հետապնդում։
<Մեր առողջապահական համակարգը տասնամյակներ շարունակ զրկված է եղել ֆինանսավորման պատշաճ մակարդակից։ Իսկ հարուցված քրեական գործերը ցույց են տալիս, որ հատկացվող միջոցներն էլ հասցեատերերին չեն հասել ։ Իմ կարծիքով, այս առումով առողջապահական համակարգը իրականում ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, քան դա կարող է իրեն թույլ տալ ։ Ընդ որում կարանտինի շրջանում պատշաճ մակարդակի վերահսկողություն իսկապես չի իրականացվել։ Դրա պատճառների թվում է նաև ուժային կառույցների թերացումները, մյուս կողմից էլ մեր քաղաքացիների թերի ընկալումը այս վտանգավոր վիրուսի հանդեպ>,- եզրափակել է Հովհաննիսյանը: