Արմինֆո. Կորոնավիրուսի դեմ պայքարում միանշանակ ճիշտ քաղաքականության ընտրությունը շատ դժվար գործ է՝ հատկապես այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մարդկության դեռևս չուսումնասիրված երևույթի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
<Այս առումով իրավիճակից բխող հիմնավորված քաղաքականության ընտրությունը և դրա
հետևողական իրականացումը չափազանց կարևոր է։ Եթե կառավարությունը և պարետատունը որոշել են խիստ սահմանափակումներ սահմանել, ապա նրանք պետք է հասնեին քաղաքացիների կողմից դրանց կատարմանը՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Եթե նրանք չունեին այդ միջոցները, ապա պետք չէր դիմել կոշտ սահմանափակումների։ Կարելի էր շեշտը դնել բացառապես քաղաքացիների ինքնագիտակցության և ինքնապահպանման զգացումի վրա>, - կարծում է նա ։
Փորձագետի գնահատմամբ, Հայաստանում ընդունվել է որոշակի հիբրիդային որոշում, երբ կառավարության կողմից ընդունված սահմանափակումները չեն ուղեկցվել դրանց իրականացման համար համապատասխան գործիքակազմի կիրառմամբ: Արդյունքում տեսնում ենք գործադիր իշխանության կողմից ընդունված, որոշ դեպքերում նաև օրենսդիր իշխանության կողմից ընդունված որոշումների ոչ հետևողական քաղաքականություն և գործունեություն:
Մինչդեռ հենց նման մակարդակի որոշումների ընդունումը, բայց չկատարումը, Նավասարդյանի կարծիքով, հանգեցնում է հասարակության մեջ իշխանությունների քաղաքականության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի ձևավորմանը։ Դա այն է, որին հիմա ականատես ենք լինում: Հետևողականության բացակայությունը, ըստ փորձագետի, կորոնավիրուսի դեմ պայքարում գլխավոր խնդիրն է: Այս տրամաբանության շրջանակներում, որոշ դեպքերում, իշխանությունը ցույց է տալիս ավելորդ խստություն, մինչդեռ այլ դեպքերում, երբ այդ խստությունն ու կոշտությունն ակնհայտորեն անհրաժեշտ են, դրանք պարզապես չկան։
Մեկնաբանելով կորոնավիրուսից մահացած մարդկանց տվյալների արտահոսքը ՝ փորձագետը նշել է, որ երկրի կառավարման համակարգի արդյունավետության աստիճանից ելնելով ՝ կարելի է ենթադրել, որ ապագայում նման արտահոսքերի հավանականությունը, այդ գործընթացում ներգրավված մարդկանց թվի ավելացմամբ, միայն կաճի: <Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք պատրաստ են հրապարակել ցանկացած տեղեկատվություն, որին նրանք հասանելիություն կունենան ։ Այս ամբողջ պատմության մեջ գլխավորը գաղտնի տեղեկատվության հայտնվելն է այն մարդկանց ձեռքում, որոնց մոտ այն չպետք է հայտնվեր>, - ընդգծել է նա ։ Դրա պատասխանատվությունը, փորձագետի կարծիքով, առաջին հերթին ընկած է նրանց վրա, ովքեր տիրապետում են այդ տեղեկատվությանը ։ Եվ այստեղ ևս մեկ անգամ հարկ է արձանագրել, որ Հայաստանում տեղեկատվական անվտանգության խնդիրը դեռ շատ հեռու է իր լուծումից ։ Տեղեկատվության ճիշտ օգտագործման խնդիրը լուծված չէ ։ Տեղեկատվական ոլորտում աշխատանքը բավական անբավարար է և անարդյունավետ։
<Ցավոք, ես կառավարության մոտ այդ խնդիրների նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունքի անհրաժեշտության գիտակցում չեմ տեսնում։ Հակառակ դեպքում մենք կտեսնեինք այդ ուղղությամբ ակնհայտ քայլերի իրականացումը։ Այդ քայլերի համար ոչ դատարան է պետք, ոչ իրավապահ մարմիններ: Ընդամենը եղած մեխանիզմների օգնությամբ հնարավոր է արգելափակել տեղեկատվական անվտանգությանը վնաս հասցնող տարբեր գործողություններ>,- ամփոփել է Նավասարդյանը ։