Արմինֆո. Հայաստանում սկսվում է ռազմարդյունաբերական համալիրը պաշտպանության նախարարության ոլորտից բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ոլորտ փոխադրելու գործընթացը։ Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Ռազմարդյունաբերական համալիրի մասին" եւ "Պաշտպանության մասին" օրենքներում:
ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանի խոսքով՝ նախաձեռնությունը թելադրված է կառավարության կառուցվածքային փոփոխություններով և 2019 թվականի հունվարին նոր նախարարության ձևավորմամբ՝ ռազմարդյունաբերական գործունեության գործառույթները Պաշտպանության նախարարությունից փոխանցելով Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: "Օրինագիծն առաջարկում է հստակեցնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաեւ ամբողջ ռազմարդյունաբերական գործունեության նկատմամբ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասությունը, ինչպես նաեւ նախանշել այլ գերատեսչությունների գործառույթներն ու պարտականությունները",- ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով ՝ օրինագիծը ենթադրում է նաեւ Պաշտպանության նախարարության հրաձգարանների օգտագործում նորագույն տեխնոլոգիաների փորձարկման համար։ Ինչպես նշել է Մելիքյանը, ռազմարդյունաբերական համալիրի կառավարման գործառույթների վերաբաշխում թույլ կտա անհրաժեշտ նորագույն տեխնոլոգիաներով ապահովել ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլեւ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նա նաեւ հաղորդնել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում ռազմարդյունաբերական համալիրի 2021 թվականի պետպատվերի շուրջ: Խոսքը, հիմնականում, գիտահետազոտական, կոնստրուկտորական և արտադրական գործունեության մասին է։ Աշխատանքներ են տարվում նաև երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ։