Արմինֆո.Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունները կարող են քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նիստում: "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվել են հունիսի 3-ի ԱԺ լիագումար նիստում՝ առաջին ընթերցմամբ:
Փաստաթղթի հեղինակ, կառավարող "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով ՝ "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքում նախատեսված են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի վերաբերյալ այնպիսի կարգավորումներ, որոնք արհեստականորեն ձգձգում են գործընթացը։ Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ, մայիսին, և Սահմանադրությամբ նախատեսված ՝ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինը կատարի իր պարտավորությունը, միևնույն է, դատավորի տեղը թափուր կմնա չորս ամսից ավելի։ Այս փոփոխության նպատակն է խորհրդարանին հնարավորություն ընձեռել անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն կազմակերպել նաեւ արտահերթ նիստում։ Այսպիսով, ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համալրման գործընթացը չի ձգձգվի զուտ ֆորմալ կարգավորմամբ պայմանավորված լինելու պատճառով։