Արմինֆո. Հունիսի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի եւ Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Զեյնա Աքարի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Մյունխենում ՀՀ վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի միջև կայացած զրույցի ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը մտքեր են փոխանակե հայ-լիբանանյան բարեկամական համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Երկկողմ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ կարեւորվել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Այդ աառնչությամբ ընդգծվել են նաև առկա տարածաշրջանային տարբեր ձևաչափերի ներուժի լիարժեք կիրառման և այդ ձևաչափերի շրջանակներում հայ-լիբանանյան փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները: