Երեթշաբթի, 2 Հունիսի 2020 20:00
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ակնհայտ է վարչական կոշտության պակասը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ակնհայտ է վարչական կոշտության պակասը

Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսին առնչվող իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Այդ մասին հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով ՝ մեկ օրում երկրում գրանցվել է COVID-19 հիվանդացության 517 նոր դեպք, մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 175: Պատճառը, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, արտակարգ դրության ռեժիմի պարետի կողմից սահմանված վարքագծի կանոնների անտեսումն է։ Կառավարությունը համոզված է, որ այդ կանոնների խիստ պահպանումը կհանգեցնի հիվանդացության մակարդակի նվազման՝ ընդհուպ մինչեւ զրոյական նշագծի հասցնելը։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 2018 թվականի իրադարձություններից հետո երկրում վախի մթնոլորտն անհետացել է, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է իրավական նորմերի պահպանմանն առնչվող խնդիրների:

 

Օրինակ, առեւտրային ցանցում խախտումներ են հայտնաբերվում, ցանցը փակվում է, բայց ձայներ են հնչում արտադրանքի փչացման եւ կրած վնասների մասին: Հայաստանում, ինչպես նշել է վարչապետը, ակնհայտ է վարչական կոշտության պակաս, ինչը հանգեցնում է իրավիճակի սրման: Այդ առնչությամբ վարչապետը պարետատան այսօրվա նիստում իրավապահ մարմիններից խիստ պահանջել է առավել ակտիվ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ բացառելով բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները։ Վարչապետը նկատել է, որ դե յուրե երկրում գործում են խիստ սահմանափակումներ, բայց դե ֆակտո դա չկա ։ "Ես անձամբ կվերահսկեմ իրավիճակը։ Մենք պետք է հասկանանք մի բան. կամ գնում ենք խիստ սահմանափակումների ճանապարհով, և դրանով երկիրը դնում ենք լուրջ սոցիալական և տնտեսական ցնցումների առջև, կամ իրար հետ համագործակցելով վերցնում ենք իրավիճակը վերահսկողության տակ ", - հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավարը։  Նա հավելել է, որ անկախ ամեն ինչից, խախտողների նկատմամբ կկիրառվեն խիստ միջոցներ, որոնց չկատարումը կհանգեցնի կոնկրետ հետեւանքների: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ դեռ ժամանակ կա, և անհրաժեշտ է առաջիկա 2-3 օրերի ընթացքում արմատապես փոխել իրավիճակը:

 

Նշենք, որ հունիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն ՝ ապաքինվել է ևս 25 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 10009 դեպք, ապաքինվել է 3427 մարդ, մահացել է 158-ը: Վերջին մեկ օրում հիվանդությունը խլել է 50-ից մինչեւ 82 տարեկան 19 մարդու կյանք, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան մեկ դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 56-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 59917 թեստ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի