Արմինֆո.Առաջիկա արիներին Իսրայելի և Իրանի միջև լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան՝ լայնածավալ ռազմական գործողությունների հեռանկարը ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը։
<Իհարկե, Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության որոշակի մակարդակ այս փուլում նկատվում է ։ Պատճառն այն է, որ մեր երկիրը պատրաստ չէ եւ չի ցանկանում համակերպվել հարեւան Սիրիայում իրանցի զինվորականների ներկայության հետ ։ Իրանի ՝ որպես պետության նկատմամբ ուղղակի պահանջներ Իսրայելը չունի>,-ընդգծել է նա ։
Մեկնաբանելով Թեհրանի եւ Երուսաղեմի միջեւ ապագա գործընթացներում միջնորդության Հայաստանի հեռանկարները Էսկինը նկատել է, որ Իրանի հասարակության գոյություն ունեցող արմատականացման լույսի ներքո, երկրի թուլացման ֆոնին, խոսել որեւէ գործընթացի հնարավորության եւ, համապատասխանաբար, միջնորդության մասին վաղաժամ է: Նրա կանխատեսումներով ՝ միջնորդության մասին կարելի է խոսել մի քանի տարի հետո, երբ Իրանում սկսվեն, նրա կարծիքով, անխուսափելի ներքին վերափոխումներ։
Իսրայելցի գործչի գնահատմամբ, նման միջնորդությունը Հայաստանին պետք է ոչ պակաս, քան Իրանին և անգամ Իսրայելին՝ առաջին հերթին հաշվի առնելով Երևանի համար Իրանի հետ բարիդրացիական և զարգացող հարաբերությունների ակնհայտ կարևորությունը ։ Էսկինը համոզված է, որ հարևան Իրանին այս կամ այն չափով աջակցություն ցուցաբերելով հակամարտության դադարեցման հարցում, որը իրանցիներին բացի կորուստներից, ոչինչ չի բերում, Երևանը Թեհրանին լուրջ ծառայություն կմատուցի, ինչը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունըը ինչպես հակամարտության մասնակիցների և հարևան երկրների, այնպես էլ՝ , ընդհանուր առմամբ միջազգային մակարդակով։
Ընդհանուր առմամբ,Մերձավոր Արեւելքի իրադրությունը, նրա գնահատականներով, շարունակում է աչքի ընկնել բարձր լարվածությամբ եւ Սիրիայում, Եմենում եւ Իրաքում շարունակվող մարտական գործողություններով: Ըստ Էսքինի ՝ Թուրքիան շարունակում է մերձարևելյան գործընթացներում ապակառուցողական դեր խացալ՝ առաջին հերթին, Գազայի հատվածում իրավիճակի համատեքստում։
<Ընդ որում, Թուրքիայի ներքաղաքական եւ տնտեսական խնդիրների համալիրը թույլ չի տալիս Ռեջեփ Էրդողանին նույնիսկ մտածել Իսրայելի հետ լուրջ, լիարժեք հակամարտության մասին ։ Թուրքիան լրջորեն է թաղվել է սիրիական և լիբիական արյունահեղության մեջ։ Այնպես որ՝ Անկարային այսօր ակնհայտորեն մեզանով զբաղվելու ժամանակ չունի ։ Թուրքերն առաջին հերթին պետք է լուծեն առկա բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրները>, - համոզված է Էսկինը ։
Վերջին միջազգային եւ գլոբալ միտումները, նրա գնահատմամբ, միայն ավելացնում են Իսրայելի եւ նրա հակառակորդների միջեւ ստեղծված անհավասարակշռությունը ՝ շարունակելով մեծացնել նրանց միջեւ առկա անջրպետը: Ըստ Էսկինի, Իրանն ու արաբական աշխարհը նավթի կորստի հետեւանքով զգալիորեն կորցրել են սեփական կշիռը եւ, որպես հետեւանք, միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության վրա ազդեցության հնարավորության: Իսկ տասնամյակներ շարունակ շարունակվող հակամարտությունները հանգեցնում են իշխող վարչակարգերի թուլացմանը եւ համակարգային ճգնաժամի։