Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 11:24
Մարիաննա Մկրտչյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տարբեր դրդապատճառներից ելնելով Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տարբեր դրդապատճառներից ելնելով Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի կիրառման հարցի օրակարգային լինելու մասին հարցազրույցին երեկ հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի անցկացրած ընդլայնված խորհրդակցությունը, որտեղ նույն տրամաբանության մեջ հայտարարություններ հնչեցնելուց բացի նաև, ըստ էության, «հանձնարարություններ» եղան՝ զորքերը նախապատրաստելու ռազմական ճանապարհով հարցի կարգավորմանը:

Սա ի դեպ, հայտարարությունների բովանդակության առումով աննախադեպ չէ, նման ոճի տարբեր հայտարարություններ հնչել են նաև նախկինում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո՝ տարբեր հետևանքներով: Նման կարծիք է հայտնել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

 

<Սրանց ի պատասխան հայտարարություններ հնչեցին Արցախի նախագահականից և Հայաստանի ՊՆ-ից, սակայն Ադրբեջանը դրանով կարծես թե չի պատրաստվում բավարարվել:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ կասկածելի տեղեկություններ փոխանցեց առաջնագծում տեղի ունեցած «միջադեպի» մասին (խոշոր տրամաչափի զինատեսակների և դիպուկահարների ակտիվացման մասին), որը ոչ մի ձևի հաստատում չի ստանում, ապա քիչ անց ռազմական բնույթի լրահոս ապահովող ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով մեկնաբանություն տարածեց, որը բովանդակային առումով համառոտ ձևով ներկայացնում էր Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի՝ վերջին օրերին հնչեցրած հայտնի հայտարարությունների տրամաբանությունը՝ միակ լեզուն, որ պետք է խոսել հակառակորդի հետ, զենքի ուժն է:

 

Չնայած շաբաթվա ընթացքում տարբեր միջադեպերի մասին Ադրբեջանից հնչող չհաստատված միջադեպերի և սպառնալիքներ պարունակող հայտարարություններին, Արցախի ՊԲ-ի՝ անցնող շաբաթվա մասին ամփոփիչ հաղորդագրությունում, հրադադարի ռեժիմի խախտումների բավականին ցածր թիվ է արձանագրված, այլ միջադեպերի մասին էլ տեղեկություններ չկան:

 

Ստացվում է, որ տարբեր դրդապատճառներից ելնելով Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել. այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է, իսկ հասկանալու համար, թե արդյո՞ք սա առաջնագծում ակտիվություն մտցնելու անոնս կամ տեղեկատվական նախապատրաստություն է, անհրաժեշտ է որոշ հանգամանքներ ևս մանրամասն վերլուծել>,- ասել է նա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Փնտրել ըստ օրերի