Արմինֆո. Կորոնավիրուսով պայմանավորված վիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ։ Այս մասին մայիսի 29-ին պարետատան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Վարչապետը գտեղեկացրել է, որ մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները, և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին և այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: <Խոսքը մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում: Այս համաճարակի տարածման այսպիսի տեմպն անկախ այն բանից` որքան տոկոսն է ախտանիշով, և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի>,- ասել է նա: Մինչդեռ, ինչպես նշվել է, յուրաքանչյուրին կարող է փրկել հարյուրավոր կյանքեր պարզ կանոնների պահպանման դեպքում ՝ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորություն։
Խոսելով վերջին շրջանում շրջանառվող հայտարարությունների մասին, թե մարտի սկզբին ԱՀԿ-ն խորհուրդ է տվել դիմակ կրել միայն հիվանդների հետ շփվելիս, Փաշինյանը նշել է, որ առաջին փուլերում ամբողջ աշխարհում եղել է որոշակի խառնաշփոթ հակահամաճարակային հստակ կանոնների վերաբերյալ, ինչով էլ բացատրվում են նման հակասությունները:
Մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: