Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երեւանն է, եւ մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը սանիտարահամաճարակային նորմերի պահպանումն է։
Այդ մասին մայիսի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ իրավիճակն ավելի քան լուրջ է։ Այդ առնչությամբ նա կոչ է արել պահպանել բոլոր ցուցումները, մասնավորապես, դիմակներ կրել, ձեռքերը ախտահանել, պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ընդ որում, վարչապետը կոչ է արել դադարեցնել կորոնավիրուսի եւ դիմակների կրման մասին ապատեղեկատվություն տարածել: "Իրավիճակն ավելի քան լուրջ է և գնալով ավելի լուրջ է դառնում ։ Անտեղի եմ համարում խոսակցություններն այն մասին, որ դիմակները թանկ են։ Ոչ ոք չի ասում, որ օճառը խանութներում թանկ է, եւ ինքը չի գնելու այն: Չէ ՞ որ ոչ ոք չի պարտադրում է դրանք գնել, մենք ասում ենք, որ դիմակներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ տանը։ Դիմակները կրելը կարող է վարակվածների թիվը զրոյի հասցնել", - ընդգծել է վարչապետը։ Բացի այդ, Փաշինյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների 70 տոկոսի մոտ հիվանդության ախտանշաններ չկան, ուստի դիմակները կրելը պարտադիր պահանջ է: Վարչապետը չի բացառել, որ արտակարգ դրության ռեժիմի հերթական խստացումը կդառնա դիմակների պարտադիր կրումը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում։ "Մեր խնդիրն այն է, որ կարողանանք պահպանել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը եւ չվերադառնանք կարանտինի ռեժիմին", - ընդգծել է վարչապետը:
Սակայն կարանտինին վերադառնալը, Փաշինյանի խոսքով, կախված կլինի միայն վերակենդանացման բաժանմունքում գտնվող տեղերից, քանի որ վարակվածների վիճակագրության օրական ավելացմամբ աճում է նաեւ այն հիվանդների թիվը, որոնք գտնվում են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում: "Ոչ ոք չի բացառում, որ մենք կվերադառնանք կարանտինին, ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից", - նկատել է նա:
Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ այժմ իրավապահ եւ տեսչական մարմինների կողմից չնախատեսված շրջայցեր են ընթանում՝ պարետատան հանձնարարականների պատշաճ կատարումը մշտադդդիտարկելլու նպատակով: Խախտումների բացահայտման դեպքում օբյեկտները 24 ժամով փակվում են: Սակայն Փաշինյանը չի բացառել, որ կրկնակի խախտումների դեպքում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն ավելի երկար ժամկետով կարգելվի:
Հայաստանում մայիսի 28-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի: Մեկ օրում ապաքինվել է 32 հիվանդ ։ Կորոնավիրուսի բարդություններից մահացել է 113 մարդ (15-ը՝ նախորդ օրվա ընթացքում): Այլ պատճառներով մահացած կորոնավիրուսով հիվանդների թիվը 44 է: Ըստ վերջին տվյալների՝ վարակից բուժվածների թիվը կազմում է 3287 մարդ։ Բուժման մեջ գտնվում է 4772 մարդ։ Հանրապետությունում անցկացվել է 54931 թեստ (վերջին մեկ օրում 1253 թեստ):