Արմինֆո. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրել է ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրվող Դավիթ Մովսիսյանի կալանքը, որը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է։
Այդ մասին հաղորդել է Մովսիսյանի պաշտպանության կողմը։ Ընդ որում, պաշտպանությունը դատարանին մեղադրել է ապօրինի որոշում կայացնելու մեջ։ "Ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել, որը կարող էր ինչ-որ կերպ հիմնավորել մեղադրյալի արարքը", - հավաստիացնում է պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին 2020 թվականի փետրվարին քննչական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 30-ին ՊՆ ուսումնական կենտրոնում. N զորամասի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ ինքնաձիգից կրակել է իր կրծքին: Ավագյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Կրտսեր Մովսիսյանը մեղադրվում է զինծառայողների կանոնադրական փոխհարաբերությունները խախտելու համար' նրանց միջև ստորադաս հարաբերությունների բացակայության դեպքում, ինչը անզգուշության բերումով հանգեցրել է ծանր հետևանքների (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):