Արմինֆո. Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիք կստանա բնակարանային հավաստագրեր։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ՝ այսօր գործադիր մարմնի որոշմամբ մեկնարկում է փախստականների բնակարանային ապահովման ծրագրի երկրորդ փուլը ։ Այդ նպատակներին երկրի պետական բյուջեից ուղղվելու է 2,169 մլրդ դրամ ։ Առաջին փուլում 112 ընտանիքների բնակարանային հավաստագրերով ապահովման շրջանակներում 2019 թվականին հատկացվել է 1,5 մլրդ դրամ։ Հավաստագրեր կստանան Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք Եւ Արաբկիր համայնքների հանրակացարանների բնակիչները: Առաջին փուլում նման իրավունքից օգտվել են Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակիչները։