Արմինֆո. Եթե կառավարությունը մշակել և իրականացնում է "100 քայլի" քաղաքականության պարբերական վերլուծություններ, ապա տրամաբանական կլիներ այդ վերլուծության արդյունքները նույնպես պարբերաբար կիսել հանրության հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին "100 ձեռքբերումները"։
"Խնդիրն, իմ կարծիքով, այնուամենայնիվ, այն է, որ որպես ձեռքբերում ներկայացվում են երևույթներ, որոնք, միևնույն է, տեղի կունենային՝ անկախ կառավարության ջանքերից։ Մինչդեռ, այն ոլորտներում, որտեղ այդ ջանքերը, պարզապես, անհրաժեշտ են, վարչապետի հաշվետվություններն այնքան էլ համոզիչ չեն թվում։ Այս լույսի ներքո, ընդհանուր առմամբ, կառավարության աշխատանքի արդյունավետության վերաբերյալ փորձագետների եւ հասարակության կասկածներն ակնհայտ հիմնավորում ունեն", - նշել է նա։
Նավասարդյանը կառավարության ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը նման գնահատականների համարում է անհրաժեշտություն։ Նրա կարծիքով՝ կառավարության անդամները պետք է փորձագիտական կարծիքին վերաբերվեն ոչ թե արհամարհանքով կամ որպես դավադրության դրսևորում, այլ այն ընդունեն ի գիտություն։ Հատկապես՝ դրական լիցք պարունակող գնահատականները: Մինչդեռ, այսօր ցանկացած քննադատություն, նույնիսկ, ամենահիմնավորվածը, իշխանությունների կողմից ընկալվում է խիստ ագրեսիվ։ Կառավարությունը գերադասում է տեսնել միայն սեփական ձեռքբերումները և չտեսնել լուրջ բացթողումները։
Ըստ Նավասարդյանի ՝ կառավարության անդամների արդյունավետ աշխատանքին միանշանակ հակազդում է պետական ապարատի համակարգը։ Սակայն այդ հակազդեցությունը, նրա կանխատեսումներով, միայն կաճի այնքանով, որքանով երկրի ղեկավարությունը կշարունակի խուսափել վճռական քայլերից, որոնք ի սկզբանե ակնհայտ անհրաժեշտություն էին։ Հենց տեսնելով կառավարության անվճռականությունը, տատանումները, անվստահությունը սեփական ուժերին, սեփական որոշումներին, հին համակարգի մնացորդները, նրա կարծիքով, սկսում են ձեռք բերել այդ վճռականությունը։ Եվ, համապատասխանաբար, պաշտպանել դեռեւս գոյություն ունեցող համակարգը:
"Իմ կարծիքով, այսօր տեղի է ունենում նույնիսկ ռեինկառնացիա և համակարգի վերակառուցում, որը սկսել էր քանդել հեղափոխությունը։ Կառավարության աշխատանքի անարդյունավետության հիմնական պատճառը ես՝ անձամբ, համարում եմ ոչ թե նրա շատ անդամների շրջանում աշխատանքի պատշաճ փորձի բացակայությունը, այլ այդ փորձը ձեռք բերելու ցանկության բացակայությունը։ Անցել է որոշակի ժամանակ, սակայն, սովորելու, խորհուրդներ լսելու, սեփական սխալները ընդունելու ձգտումներ ես չեմ տեսնում։ Մինչդեռ, աչք փակելով սեփական սխալների վրա, ցանկացած անփորձ մարդ որևէ առաջընթացի չի կարող հասնել։ Ցանկացած ոլորտում, առավել ևս՝ պետության կառավարման գործում", - ամփոփել է ԵՄԱ նախագահը։