Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշմամբ արտասահմանում երկրի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցվել են անձնագրային և վիզաների ծառայությունները։ Այդ մասին մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Համոզմունք հայտնելով, որ այդ ուղղությամբ գործունեությունը կարճ ժամանակում կարող են վերականգնել, դիվանագետը դժվարացել է նշել վիզային ծառայությունների վերսկսման ժամկետները։ Խոսելով օտարերկրացիներին վիզաների տրամադրումը կասեցնելու ԱՄՆ նախագահի որոշման մասին՝ Թրեյսին կոչ է արել ծանոթանալ դեսպանատան կայքում սահմանափակումների վերաբերյալ բոլոր մանրամասներին՝ հետևյալ հղումով. https://am.usembassy.gov/visas/.