Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 14:32
Անի Մշեցյան

Արմեն Սարգսյան․ Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է

Արմեն Սարգսյան․ Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է

Արմինֆո.  Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։ Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ։

 

<Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

 

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է։

 

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական և վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական և ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

 

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր և արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

 

Շնորհակալություն եմ հայտնում նաև արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

 

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության և տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձևավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով և միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

 

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ և Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի և օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաև արտախորհրդարանական ուժերի հետ։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, 28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո ևս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, և ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաև հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։ Այս օրը ևս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։ Աստված պահապան Հայաստանին, Արցախին և ողջ հայությանը>,- ասված է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի