Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, նախատեսվում է ներդնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի արդյունքում ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում և մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը, որի արդյունքում քրեաիրավական վիճակն էականորեն կփոխվի: