Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 87 կողմ ձայներով: "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է հասարակական վայրերում քաղաքացիների դիմակների բացակայության համար նախատեսված տուգանքների չափերը 100.000 դրամից նվազեցնել մինչչեւ 10.000 դրամ: