Արմինֆո.Ապառազմականացման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, նախկին ԼՂԻՄ-ին հարող շրջանների ազաման և փախստականների վերադարձի մասին բովանդակային բանակցություններ այսօր չկան։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
<Դե ֆակտո խաղաղ կարգավորման գործընթացը փոխարինվել է հակամարտության մենեջմենթով։ Փորձ է արվում նվազեցնել միջադեպերի թիվը, փոխանակել ռազմագերիներին և գործողության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտումների՝ այդքան սպասված դիտարկումը ։ Հրադադարի 26 տարիների ընթացքում հնչեցվել են հակամարտության լուծման բոլոր հնարավոր գաղափարները ՝ փաթեթային, փուլային պլան և նույնիսկ ընդհանուր պետության նախագիծ։ Սակայն, հակամարտության կողմերը զիջումների դեռ պատրաստ չեն։ Մոտ ապագայում հակամարտության կարգավորման նոր բեկումնային գաղափարներ ակնկալել նույնպես պետք չէ>, - նշել է նա ։
Մարկեդոնովը հիշեցրել է, որ այս տարի լրանում է խաղաղ կարգավորման հիմնարար դրույթներ պարունակող՝ <Մադրիդյան սկզբունքների> 13 տարին: Սակայն, այս տարիների ընթացքում հակամարտության կողմերը միջնորդների <սկզբունքային> առաջարկներին ընդառաջ գրեթե ոչ մի քայլ չեն արել ։ Որպես հետևոնք ՝ հակամարտության կողմերի կողմից <սկզբունքների> իրագործման բացակայության պայմաններում դրանք միայն թղթի վրա են մնում։
Մեկնաբանելով նոր առաջարկների մասին հերթական տեղեկատվական պոռթկումը, որոնք իբր քննարկվում են բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության կողմերի եւ միջնորդների կողմից, վերլուծաբանը նշել է, որ բանակցային օրակարգի իրական բովանդակությունը վաղուց գաղտնիք չէ: Դա ազգային ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունն է ։ Եվ Մարկեդոնովը տեսանելի ապագայում բանակցային օրակարգի այս երկու կետերի հակասությունները լուծելու ոչ մի նախադրյալ չի տեսնում։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդների ջանքերն ակնհայտորեն բավարար չեն։ Անհրաժեշտ են հակամարտող երկրներում իշխող էլիտաների ջանքերը, սակայն վերջիններս չափազանց ցավոտ են ընկալում անգամ փոխզիջման գաղափարը,՝ էլ չխոսելով դրա իրականացման մասին ։
<Այս առումով 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կողմերի միակ քաղաքական որոշումն է ։ Համաձայնագրում խոսվում է այն մասին, որ Ղարաբաղի հարցով, սկզբունքորեն, հնարավոր է ցանկացած քաղաքական լուծում, ընդ որում ՝ գոյություն ունեցող բոլոր սկզբունքների կիրառմամբ ։ Ամենակարևորն այն է, որ բացառվի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պարտադրանքը ։ Հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները, 2016թ. ապրիլյան պատերազմը պարբերաբար հիշեցնում են մեզ խաղաղության փխրուն լինելու մասին։ Այս առումով Հրադադարի մասին համաձայնագիրը մնում է ուղենիշ՝ այն ճանապարհի, որը դեռ պետք է անցնեն հակամարտության կողմերը>,-ամփոփել է Մարկեդոնովը։