Արմինֆո.Հայաստանում ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդների 54 տոկոսը, որոնք գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մայիսի 15-ին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում։
Թորոսյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում COVID-19-ի պատճառով մահվան ելքերը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների շրրջանում կազմում են 46 տոկոս, ինչը բավարար ցուցանիշ է' հաշվի առնելով այլ երկրների վիճակագրությունը (70-80 տոկոս): Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանում թոքաբորբ է ախտորոշվել կորոնավիրուսով 690 հիվանդների մոտ, 32 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 65 - ը՝ ծանր, 11-ը միացված են ԹԱՕ ապարատներին: Թորոսյանը նշել է, որ չնայած ամեն օր արձանագրվող նոր դեպքերի ավելացմանը, ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտմվող հիվանդների թիվը մնում է կայուն: Համանման պատկեր է ստեղծվել նաև ԹԱՕ ապարատին միացված COVID-19 հիվանդների դեպքում. միջինում նրանց թիվը տատանվում է 9-10-ի սահմաններում։
Թորոսյանը տեղեկացրել է, որ, հավանաբար, ապագայում Հայաստանը չի գնա կորոնավիրուսի բոլոր դեպքերը հնարավոր հիվանդների թեստավորման միջոցով ամրագրելու ճանապարհով: Սա վերաբերում է, առաջին հերթին, ասիմպտոմատիկ հիվանդներին, որոնց դեպքում լաբորատոր հետազոտությունը երկրորդ պլան է մղվում։ Նախարարի խոսքով ՝ այս պրակտիկան, երբ թեստավորումն ինքնանպատակ չէ, կիրառվում է շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Միեւնույն ժամանակ, թեստավորման ծավալները հնարավորինս կպահպանվեն. խոսքը օրական շուրջ 900-1000 թեստերի մասին է։ Վերջին օրերին անցկացված թեստերի թվի որոշակի ավելացումը Թորոսյանը բացատրել է կարանտինային գոտիներից մեկուսացված քաղաքացիների զանգվածային դուրսգրման գործընթացով։ Ավելի վաղ նշվել էր, որ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման պրակտիկան չի կիրառվի, եւ դրա փոխարեն այդ քաղաքացիները կանցնեն ինքնամեկուսացման:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 4044 դեպք, ապաքինվել է 1660 մարդ, մահացել է 52 հիվանդ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 հիվանդ: