Արմինֆո. Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի խորհրդարանի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը։
<Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ>,- գրել է նա։