Արմինֆո. Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն։
28 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էիր Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, ադրբեջանցիներւ՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: