Արմինֆո.Հաջորդ տարի մենք կկարողանանք ներկայացնել սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը նշել է, որ աշխատանքային խումբը, որը զբաղվում էր սահմանադրական փոփոխությունների փաթեթի մշակմամբ, այժմ աշխատում է հայեցակարգի շուրջ: <Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի սեպտեմբերին։ Հենց այդ ժամանակ մենք այն կներկայացնենք հանրային քննարկման>, - նշե; է նա ։
Բադասյանն ընդգծել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված աշխատանքային խմբի նիստերը ֆիզիկապես չեն անցկացվում, սակայն քննարկումներն անցկացվում են ամեն շաբաթ՝ օն-լայն ռեժիմով: <Աշխատանքային խումբը փորձում է հասցնել հանրային քննարկումների համար փաթեթ պատրաստել ։ Հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ նախատեսվում են փոփոխություններ, շատ լայն է>, - ընդգծել Է նախարարը ։
Նշենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումների նախապատրաստմամբ։ Որոշումը նախատեսում է սահմանադրական փոփոխությունների մշակում ՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կառավարության կողմից հաստատված 2019-2023 թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան։