Արմինֆո. ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրներում հակամարտությունների կարգավորմանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է Մարշալի հիմնադրամի հետ համատեղ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ։
<Այդ հակամարտությունները երբեմն անվանում են սառեցված։ Սակայն, դրանց են վերաբերվում նաեւ կիսասառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ՝ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները>, - նշել է Քենթը ՝ ԱլԳ անդամ երկրների տարածքներում հակամարտությունների շուրջ քննարկումների շրջանակներում։
Ընդ որում, նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Բաքու - Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին, որը կապում է Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը, ինչպես նաեւ Հարավային գազային միջանցքի նախագիծը, Վրաստանում Անակլիայի եւ Փոթիի խորջրյա նավահանգիստների շինարարությունը: Նա հավելել է, որ Վաշինգտոնում աջակցում են այդ նախագծերին, քանի որ դրանք նպաստում են տարածաշրջանի զարգացմանը: