Արմինֆո. Պաշտպանության նախարարության համակարգի ծառայողներն ու այն զինծառայողները, ովքեր պետական աջակցությունից օգտվել են հակաճգնաժամային միջոցառումների 9-րդ փաթեթի շրջանակում, պետք է ամեն ինչ վերադարձնեն՝ մինչև վերջին կոպեկը։ Այդ մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ այդ միջոցները նախատեսված են եղել այլ կարգի մարդկանց համար։ Եվ այն, որ կան գաղտնի ծառայությունների որոշակի տեսակներ, որոնք չեն հայտնվում ընդհանուր տվյալների բազայում, վարչապետի խոսքով, նման արարքների համար սողանցք է դարձել ։ "Սա շատ ցավալի փաստ է, որ սոցիալապես անապահով քաղաքացիների համար նախատեսված միջոցները փոխանցվել են այլ ուղղությամբ", - ասել է կառավարության ղեկավարը, այդ կապակցությամբ ընդգծելով ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը՝ պատճառները պարզելու համար:
Փաշինյանը հավելել է, որ սա չափազանց անընդունելի երևույթ է, երբ ճգնաժամի պայմաններում այսօր Հայաստանում հարկ է լինում բախվել նման տրամաբանության, երբ բանկերում ոչ փոքր ավանդներ ունեցող քաղաքացիները, որոնց աշխատավարձերը բարձրացրել են, դդիմել են անապահով խմբերի համար միանվագ նպաստ ստանալու համար:
"Ես դատապարտում եմ նման պահվածքը, ավելին, նրանց փոոոխարեն շատ ամաչում եմ։ Թող այդ միջոցները հետ վերադարձնեն, երբ ստանան իրենց բարձր աշխատավարձերը։ Նրանք շատ լավ գիտեին, որ այդ օգնությունը իրենց համար չէր նախաաատեսված", - եզրափակել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աջակցության 9-րդ ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի տրամադրվել է միանվագ վճար 26.500 դրամի չափով, այն ընտանիքներում, որտեղ երկու ծնողներն էլ չեն աշխատում (գրանցված աշխատանք չունեն):
Այս պահին, ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանի, հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում, կնշանակվի ծառայողական քննություն՝ միջադեպի խորքային պատճառները պարզելու և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:-