Արմինֆո.Հայաստանում կարող են լինել կորոնավիրուսի պայթունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, վարակվածների թիվը կհասնի 500 հազարի, հոսպիտալացվածների թիվը կհասնի տասնյակ հազարի, իսկ մահվան դեպքերը՝ հարյուրների։ Այս մասին մայիսի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նախարարի խոսքով՝ սա իրադարձությունների զարգացման միանգամայն հնարավոր սցենար է, որն արդեն նկատվել է աշխարհի մի շարք երկրներում, եւ այն ուղղակիորեն կախված է այն բանից, թե արդյոք քաղաքացիները պահպանում են կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցները: Այս առնչությամբ Թորոսյանը հերթական անգամ կոչ է արել բնակչությանը չկորցնել զգոնությունը եւ խստորեն հետեւել անվտանգության կանոններին (սոցիալական հեռավորության պահպանում, անհատական պաշտպանության միջոցներ կրելը եւ այլն):
Բացի այդ, դժվար է նաեւ ասել, թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտեւի մեկ կամ երկու տարի։ Հաշվի առնելով համաճարակների ցիկլայնությունը (աշուն, ձմեռ, գարուն եւ եւս մեկ աշուն, ձմեռ եւ գարուն), կարելի է ենթադրել, որ հաջորդ գարնանը կորոնավիրուսի համաճարակը կամ անկում կապրի, կամ էլ այդ ժամանակ կմշակվեն համապատասխան դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր:
Նախարարը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է օրենքի նախագիծ ՝ կապված բժշկասանիտարական անվտանգության պահանջների հետ, ըստ որի ՝ կառավարությունը կունենա գործիքակազմ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո լոկալ միջոցառումների իրականացման համար (տեղաշարժի սահմանափակումներ, քաղաքացիների մեկուսացում և ինքնամեկուսացում և այլն) ։ Թորոսյանը հույս է հայտնել, որ այդ փաստաթուղթն առաջիկայում կհաստատվի խորհրդարանի կողմից: