Արմինֆո.Կորոնավիրուսային համավարակի այս օրերին դժվարին իրավիճակում հայտնված Տավուշի մարզի 1000 ընտանիք Եվրոպական միության աջակցությամբ ստանում է սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, Վորլդ Վիժն Հայաստանի և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով ընտրվել են այն ընտանիքները, որտեղ կարիքը հատկապես սուր է՝ անապահով կամ բազմազավակ ընտանիքներ, միայնակ ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք։
Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած սոցիալական և հումանիտար օգնությանը: